գլխավոր Հասարակություն Շատ բան կա ասելու. Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել

Շատ բան կա ասելու. Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել

Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել, բայց ոչ հիմա։ Instagram-ի իր էջում մարզիկը գրառում է արել՝ նշելով, որ միշտ պատրաստ է պայքարել իր երկրի համար։

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով , թե առանց վնասվածք միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար : Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել էր կրել արծաթե մեդալը։