գլխավոր Միջազգային Լուրջ մարտահրավերների ու անորոշությունների շրջան. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Լուրջ մարտահրավերների ու անորոշությունների շրջան. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Մերկելի խոսքով ՝ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնում է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։

«COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան ՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին», – նշել է Գերմանիայի կանցլերը։

Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: