գլխավոր Իրադարձային Ջրհեղեղներ Իրանում. զոհեր կան

Ջրհեղեղներ Իրանում. զոհեր կան

Իրանում ջրհեղեղների հետևանքով ութ մարդ մահացել է, ևս երկուսը` անհետ կորել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Քուսիանը։

«Կարմիր մահիկի աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացրել Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Հորմոզգան նահանգներում։ Ցավոք, ութ զոհ կա, որոնցից վեցը՝ Կազվին նահանգում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, ևս մեկը՝ Սավադկուհում», – ասել է Քուսիանը:

Նա նաև հայտնել է, որ Ղազվինում երկու մարդ է կորել, որոնումները շարունակվում են:

Քուսիանի խոսքով՝ փրկվել է 978 մարդ, որոնցից երեքը վնասվածքներ ունեն։

Նշենք, որ Իրանում արդեն մեկ շաբաթ է` հեղեղումներ են: