գլխավոր Իրադարձային Խորհուրդ կտամ մարտի 1-ի մասին չխոսել, ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն,...

Խորհուրդ կտամ մարտի 1-ի մասին չխոսել, ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա.Մամիջանյանը՝ ՔՊ -ական պատգամավորներին

Արդեն երեք օր է՝ մենք համբերատար հետևում ենք այն քննարկմանը, որը ծավալվում է խորհրդարանում և շրջանցում է այն խնդիրները , որոնք ծառացած են մեր երկրի առաջ: Սրա մասին խոսելու փոխարեն, մենք ստպված ենք մեր ելույթները նվիրել՝ օրվա ընթացքում հնչած մտքերը հակադարձելուն, դուք եք մեզ դա ստիպել: ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին.

«Հրանտ Բագրատյանն ասում էր, թե պետք է ստեղծվի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով, որպեսզի պարզվի՝ ովքեր են մեղավորները: Պարո՛ն Բագատյան, դուք կամավոր կամ գուցե պարտադրանով միացել եք այդ մեղավորների թվին»,-ասաց Մամիջանյանը:

Անդրադառնալով «Վարչատարածքային բաժանման» մասին օրենքին՝ Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ դա ներպետական փաստաթուղթ է և որևէ կերպ չի կարող օգտագործվել միջազգային հարաբերություններում.

«Եթե ձեր դիվանագիտական ներուժը չի բավարարում, որպեսզի բացատրեք հակառակորդին, որ այդ փաստաթուղթը չի կարող լինել բանակցային սեղանի փաստարկ, մենք պատրաստ ենք ամեն կերպ մեր դիվանագիտական ներուժը ծառայեցնել դրան, որպեսզի ձեզ ցույց տանք՝ ինչպե՞ս պետք է դա անել»,-ասաց Մամիջանյանը:

Ի պատասխան մարտի 1-ի մասին դիտարկումներին՝ նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի գիշերը ԱԺ ներխուժած երիտասադներից մեկը միջադեպից օրեր անց կամուրջից ներտվել էր, միջադեպի հետ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կապ ունեն ՔՊ անդամներ. «Խորհուրդ կտամ մարտի 1-ի մասին չխոսել, ձեր ձեռքեր էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Հայկ Մամիջանյանը նաև խոսեց 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների մասին և նշեց, որ մամուլում եղել են հրապարակումներ պատերազմի ժամանակ հանցավոր կանխիկացումների մասին՝ ՍՊԸ-ների միջոցով, ինչպես նաև խոսեց պատերազմի ընթացքում ձեռք բերված ՍՈՒ-երի մասին, որը, նրա խոսքով, «մարդկության պատմության ամենաթանկ սելֆին էր»:

Ելույթի վերջում նա հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ ընդդիմադիր պաշտոնում՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը: