գլխավոր Իրադարձային ՀՀ նախագահը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին

ՀՀ նախագահը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի`Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,– գրված է փաստաթղթում:

Վահագն Խաչատուրյանը ծնվել է 1959 թ. Սիսիան քաղաքում։ 1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թթ.՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1990-1995 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր,
1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 – Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։
1995-1999 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1996-1998 թթ. – ՀՀ Նախագահի խորհրդական։
2000 թ. – «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ,
2006 թ. – «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ,
2008-2013 թթ. – Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ,
Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։