գլխավոր Աշխարհ Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը. ծխի հսկայական սյունը երևում է...

Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը. ծխի հսկայական սյունը երևում է հ նույնիսկ տիեզերքից (տեսանյութ)

Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ականատեսները հրապարակում են հրդեհի լուսանկարներն ու տեսագրությունները և նշում, որ ծխի հսկայական սյունը երևում է հեռվից, և, դատելով Twitter-ի լուսանկարներից, նույնիսկ տիեզերքից:

Ինչպես նշում է motor.ru-ն, բնապահպաններն արդեն ահազանգ են հնչեցնում. եթե կրակը հնարավոր չլինի մարել մոտ ապագայում, ապա դա կարող է զգալի վնաս հասցնել բնությանը, քանի որ երբ հին անվադողերը այրվում են, վտանգավոր նյութեր են արտանետվում:

Հրդեհը սկսվել է օգոստոսի 3-ին՝ Սուլեյբիայի անվադողերի աղբանոցում, որը համարվում է աշխարհում ամենամեծը, ավելի քան 52 միլիոն անվադողով: