գլխավոր Աշխարհ Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում

Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում

Եվրամիությունն աջակցություն ցույց կտա Իտալիային, Հունաստանին, Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային ավերիչ հրդեհների մարման գործում, որոնք տարածվել են Միջերկրական ծովի և Արևմտյան Բալկանների տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին ասված Է Եվրախորհրդարանի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, Իտալիայի տուժած շրջանների օգնության համար երկու հրշեջ ինքնաթիռ Է ուղարկվում Ֆրանսիայից: Հրդեհների դեմ պայքարում օգնության համար Կիպրոսից Հունաստան կժամանեն նաև երկու հրշեջ ինքնաթիռ և մի խումբ հրշեջներ՝ գետնից մարմանը մասնակցելու համար: Չեխիան և Նիդեռլանդներն Ալբանիա կուղարկեն մեկական ուղղաթիռ, որոնք տեղի փրկարարական բրիգադներին հրդեհների մարման գործում օգնություն ցույց կտան հանրապետության դժվարամատչելի շրջաններում:

Բացի դրանից 45 սլովակցի հրշեջներ կմասնակցեն փրկարարական գործողություններին Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում, որտեղ նույնպես երկրի մի շարք տարածաշրջաններում հրդեհներ են մոլեգնում: Ավելի վաղ Եվրամիությունը ձեռնամուխ է եղել իր տնտեսության օպտիմալացմանը հնարավոր համակարգային բնական աղետների պատրաստվելու համար, որոնց պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է: Եվրահանձնաժողովը մշակել է ԵՄ-ում ենթակառուցվածքի և Էներգետիկայի օբյեկտների հուսալիության բարձրացման հատուկ կանոնակարգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: