գլխավոր Աշխարհ Ուկրաինայի ՆԳ փոխնախարար է նշանակվել Մերի Հակոբյանը

Ուկրաինայի ՆԳ փոխնախարար է նշանակվել Մերի Հակոբյանը

Ուկրաինայի կառավարության որոշմամբ Մերի Հակոբյանը նշանակվել է ներքին գործերի փոխնախարար։ Տեղեկությունը Telegram-ում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Մինչ այդ Հակոբյանը գլխավորում էր Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության վարչությունը։

«Կառավարությունը Մերի Անդրանիկի Հակոբյանին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ», – գրել է Գոնչարենկոն:

37-ամյա Հակոբյանն ավարտել է Վ.ի. Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարանի արևելյան բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է «Ղրիմ» պետական հեռուստառադիոընկերությունում, որտեղ վարել է «Բարև» հայկական ծրագիրը ։ 2012 թվականից «Հայկական Լրաբեր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: