գլխավոր Քաղաքականություն Իսպանացի պատգամավորները իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին

Իսպանացի պատգամավորները իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից,կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից»: