գլխավոր Աշխարհ Ռուսաստանում ընտանի կատուն պայքարի մեջ է մտել վայրի արջի հետ և թույլ...

Ռուսաստանում ընտանի կատուն պայքարի մեջ է մտել վայրի արջի հետ և թույլ չի տվել նրան մոտենալ ճամբարին (տեսանյութ)

ՌԴ Յակուտսկ քաղաքում ընտանի կատուն թույլ չի տվել անտառային հսկա արջին մոտենալ ճամբարին, որտեղ գտնվում էին իր տերերը: Lenta.ru-ի փոխանցմամբ` միջադեպի տեսանյութը հրապարակվել է Life Shot թելեգրամյան ալիքում:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է սև արջը մոտենում ընտանիքի հանգստավայրին: Հավանաբար կենդանուն գրավել է խարույկի վրա եփվող ուտելիքի բույրը: Սակայն հսկային չի հաջողվել մոտենալ ուտելիքին, քանի որ նրա ճանապարհը կտրել է Վասյա անունով կատուն:  

Չնայած այն հանգամանքին, որ գիշատիչը չափսերով մի քանի անգամ գերազանցում էր կատվին, ընտանի կենդանին չի խուսափել արջի դեմ դուրս գալուց և հաջողացրել է հետ քշել հսկային: