գլխավոր Իրադարձային Բելառուսի և Լիտվայի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով անօրինական ներգաղթյալ է...

Բելառուսի և Լիտվայի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով անօրինական ներգաղթյալ է մահացել

Բելառուսի և Լիտվայի սահմանին «ծանր վիճակում գտնվող ոչ սլավոնական արտաքինով երիտասարդի» են հայտնաբերել, որն ավելի ուշ մահացել է: EADaily-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեն:

Միջադեպից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննչական կոմիտեին հրահանգել է անհապաղ հետաքննություն սկսել, հարցում իրականացնել տեղի բնակիչների շրջանում, քանի որ հենց նրանք են հայտնել տղամարդու ծեծի ենթարկման մասին: Տղամարդը մահացել է սահմանապահների ձեռքերում:  

Բացի այդ, առաջադրանք է տրվել գտնելու երիտասարդի ծնողներին, վիզաներ տրամադրել և ամեն կերպ աջակցություն տրամադրել Բելառուս ժամանելուն պես:  

Աղբյուրը հիշեցնում է, որ Մինսկը հրաժարվել է զսպել ԵՄ երկրներ մեկնել փորձող անօրինական միգրանտներին, որից հետո Լիտվայում հայտնել են Բելառուսի հետ սահմանին ձերբակալվող անօրինական ներգաղթյալների թվի աճի մասին: Վիլնյուսը կատարվողն անվանել է Լուկաշենկոյի «հիբրիդային ագրեսիա» և օգնություն է խնդրել Եվրամիությունից: Ավելի ուշ Լիտվայի իշխանությունները հայտարարել են, որ անօրինական միգրանտներին հետ կուղարկեն Բելառուս: