գլխավոր Աշխարհ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. իսրայելցի հրետանավորները պատասխանել են հարձակմանը

Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. իսրայելցի հրետանավորները պատասխանել են հարձակմանը

Իսրայելական հրետանին պատասխանել է Լիբանանի տարածքից երեք հրթիռի արձակմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

«Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ: Դրանցից երկուսն ընկել են Իսրայելի տարածքում, դրանցից մեկը չի հատել սահմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի հրետանավորները կրակ են բացել Լիբանանի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տագնապի ազդանշաններ են գործարկվել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակավայրերում, որոնց բնակիչներին կոչ են արել դուրս չգալ պաշտպանված գոտիներից: