գլխավոր Աշխարհ Ուկրաինայի կառավարական շենքը պայթեցնել սպառնացող տղամարդուն ձերբակալել են

Ուկրաինայի կառավարական շենքը պայթեցնել սպառնացող տղամարդուն ձերբակալել են

Տղամարդը, որը սպառնում էր նռնակով պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքը, ձերբակալվել է: Ինչպես փոխանցում է корреспондент-ը, նրան համոզել են հանձնվել:

Վերջինս ներողություն է խնդրել ոստիկաններից: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` նրա բերած նռնակը մարտական է եղել:

Միջադեպի պատճառով ոստիկաններն արգելափակել էին կառավարության շենք տանող փողոցները:

Ավելի ուշ հայտնի է դարձել կարգազանցի անունը: Վերջինս հակաահաբեկչական գործողություններին մասնակցած վետերան Վլադիմիր Պրոխնիչն է: