գլխավոր Իրադարձային Ապրիլյան պատերազմին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը մարտական գործողությունների չի մասնակցել, ինժեներական ապահովման...

Ապրիլյան պատերազմին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը մարտական գործողությունների չի մասնակցել, ինժեներական ապահովման աշխատանքներ են կատարել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Արցախյան ազատամարտի, Ապրիլյան պատերազմի ժամանակ միասնությունն այդ ժամանակվա իշխանություններն ապահովել են։ 44-օրյա պատերազմի ընթացքում միասնության գաղափարը, միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց մեր ժողովրդի գործողությունների մեջ։

Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները 2016-ին հանրությանը հերթական սուտն են մատուցել՝ հայտարարելով, թե մասնակցել են Ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել առաջնագծում, սակայն դա, պատգամավորի խոսքով, սուտ է եղել, քանի որ Փաշինյանն ու թիմակիցները եղել են առաջնագծից տասնյակ կիլոմետրեր հեռու։

«Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետև անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, Ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքների։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնատհատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։