գլխավոր Աշխարհ Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանում

Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանում

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 4-ի առավոտյան սկսել են ոստիկանության կենտրոնակայանի գրոհն Աֆղանստանի հարավարևմտյան Հիլմենդի նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:

Նահանգային ոստիկանության հրամնատարությունը հայտնվել է դարանում: Վիրավորվել է ոստիկանության պետը: 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 150-ը տարբեր աստիճանի վերքեր ստացել Աֆղանստանի կառավարական զորքերի և թալիբների միջեւ ծավալված երեք օրվա կատաղի մարտերի ընթացքում Լաշքարգահի նկատմամբ վերահսկողության համար:

Օգոստոսի 3-ին թալիբներն այնտեղ զավթել են տարածաշրջանային պետական հեռուստառադիոկենտրոնի շենքը: Աֆղանական բանակի 215-րդ զորակազմի հրամնատար գեներալ Սամի Սադաթը քաղաքի բնակիչներին հորդորել Է «հեռանալ իրենց տներից, քանի որ բանակը թալիբներից քաղաքի մաքրման լայնընդգրկուն գործողություն է պլանավրում»: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արևմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների և խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետև հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: