գլխավոր Աշխարհ Օդերևութաբանը նախազգուշացրել է Ռուսաստանի հարավում սպասվող մինչև 43 աստիճան տաքության մասին

Օդերևութաբանը նախազգուշացրել է Ռուսաստանի հարավում սպասվող մինչև 43 աստիճան տաքության մասին

Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Ռուսաստանի եվրոպական մասում անոմալ շոգ եղանակ է տիրելու: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանի ղեկավար Ռոման Վիլֆանդը:

«Հարավում շատ շոգ եղանակ է, անգամ ծովի մողմացուցիչ ազդեցությունը չի նպաստում ջերմաստիճանի +30 ատիճանից իջեցմանն ափամերձ շրջաններում: Մինչև աշխատանքային շաբաթվա վերջ շոգ եղանակ է լինելու, և դա վտանգավոր երևույթ է»,- ասել է մասնագետը:

Միևնույն ժամանակ օդերևութաբանը մասնավորեցրել է, որ Սոչիի շրջանում այդ ժամանակ ակնկալվում է մինչև 35 աստիճան տաքություն` ըստ Ցելսիուսի, Սիմֆերապոլում` +30, +37, Սևաստոպոլում` +30, +35 աստիճան:

Վիլֆանդն ընդգծել է, որ Ռուսաստանի հարավային շրջաններում էլ ավելի շոգ է լինելու: «Աստրախանի մարզում շատ շոգ է: Մինչև +43 աստիճան Վոլգոգրադի մարզում, Ռոստովի մարզում նույնպես ակնկալվում է մինչև 43 աստիճան տաքություն, ինչպես նաև Ստավրոպոլի հարավում»,- հավելել է նա: