գլխավոր Գլխավոր Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը՝...

Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը՝ Ալ Ջազիրային

«Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,- «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,-ասել է Փաշինյանը:

Լրագրողը ռեպորտաժում նկատել է, որ այս բախումը ամենալուրջն է 1994-ի հրադադարից հետո: Նա նաև հարցրել է, թե ի՞նչ կարող էր անել հայկական կողմը՝ կանգնեցնելու այս բռնկումը , կյանքների կորուստը:

Փաշինյանը պատասխանել է. «Դրա համար միայն մի տարբերակ կա՝ տրվել Ադրբեջանի շանտաժներին և սպառնալիքներին , ինչը չի կարող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի լինել»: