գլխավոր Աշխարհ Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան վրա. կան զոհեր

Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան վրա. կան զոհեր

Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլա Մոհամադիի տան մոտ ավտոմոբիլի պայթեցման և դրան հետևած՝ ուժայինների և հարձակվողների միջև ընդհարումների հետեւանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աղբյուրները նշել են, որ ականապատված ավտոմեքենան կառավարել Է մահապարտը: TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել է, որ նախարարի տան վրա հաձակումն ավարտվել է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է չորս զինյալ: Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել Է ավտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել է տարահանել:

Ավելի ուշ TOLOnews-ը տեղեկացրել է, որ Մոհամադիի տուն են ներխուժել զինված մարդիկ, անվտանգության ուժերը փոխհրաձգություն են սկսել նրանց հետ: