գլխավոր Facebook Նիկոլ Փաշինյանի նշանակման քարտեզը խիստ աննպաստ է և գտնվում է Աարված ճանապարհի...

Նիկոլ Փաշինյանի նշանակման քարտեզը խիստ աննպաստ է և գտնվում է Աարված ճանապարհի վրա. աստղաբան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկի աստղաբանական քարտեզը բավական մտահոգիչ է, ինչպես նաեւ Նիկոլ ՓաշինյանիՀՀ վարչապետի պաշտոնում կրկին նշանակման ժամը: Նման դիտարկմամբ է հանդես եկել աստղաբան Աննա Հախվերդյանը վերլուծելով աստղային քարտեզը

«0գոստոսի 2 առավոտյան մեկնարկեց ՀՀ ութերորդ գումարման Խորհրդարանի առաջին նիստը , որի աստղաբանական վերլուծությունը առաձին ուշադրության է արժանի:

Խորհրդարանի աշխատանքի մեկնարկի քարտեզը բավականին մտահոգիչ է:

Այս աստղային քարտեզում ամբողջապես արտահայտված է առանցքային կամ գիշերահավասարային ու արևադարձային խաչը՝ ապագայի խաչը ՝ ծագման վրա է Կշեռքի զրո աստիճանը և երկնքի կենտրոնում Խեցգետնի զրո աստիճանն է խիստ անբարենպաստ Մենկալինան աստղով:

Մենկալինանը Կառապանի համաստեղության մութ աստղերից է, որը հաճախ առաջացնում է ռազմատենչություն, համառություն, ավեր, խայտառակություն և կործանարար գործողություններ:
Ուշագրավ է, որ ՀՀ անկախության քարտեզի համեմատ այս քարտեզը կարծես գլխիվայր շուր տված լինեն և երկնքի կենտրոնը՝ իշխանության տունը համընկնում է յոթերորդ՝ թշնամիների տան հետ:
Իշխանության տան ղեկավարը՝ Լուսինը հայտնվում է Ցուլ աստղակերպի 28 աստիճանում և լարված քառակուսի է կազմում արդարադատության մոլորակ Յուպիտերի հետ: Սա իհարկե խիստ անբարենպաստ հարաբերություն է օրենսդիր մարմնի համար:

Բացի դա Լուսինը հայտնվում է ութերորդ էքստրեմալ իրավիճակների տանը, որը ասում է այն որի մասին նշել եմ դեռ մարտին՝ ընտրությունները չեն վերացնելու ՀՀ իշխանության ճգնաժամը այլ՝ ավելի են խորացնելու:
Մտահոգիչ է նաև ավերիչ Պլուտոնի առկայությունը քարտեզի չորրորդ տանը՝ տարածքային ամբողջականության խնդիրն է ցույց տալիս:

Ես արդեն խոսել եմ Լուսնի ազատ ընթացքի մասին, մի երևույթ, որն այս տարի Բայդնն օգտագործեց Հայոց ցեղասպանությունը ընդունելու համար և որը ոչ մի հետևանքների չբերեց:
Այսօր ևս Լուսինն ազատ ընթացքի մեջ մտավ Երևանի ժամանակով 11:41 – 12:46 և հենց այդ ժամանակ ՝ 12:35 Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:

Այդ նշանակման քարտեզը ևս խիստ աննպաստ է և շատ տարօրինակ՝ ծագող աստիճանը գտնվում է Այրված ճանապարհի վրա, հեղափոխական Ուրանը հայտնվում է յոթերորդ տանը, որը ցույց է տալիս անհանդուրժող և ընդվզող ընդդիմություն և բազմաթիվ թշնամիներ, որոնք վտանգավոր են նրանով որ իրենց գործողությունները անկանխատեսելի են:

Ինձ շատ է մտահոգում Լուսինը ութերորդ տանը, որը խորհրդանշում է ժողովրդին և նրա ծանր դրությունը: Նաև ֆիզիկական սպառնալիքների առկայությունը, քանի որ Լուսինը միանում է Սև Լուսնի և գնում է դեպի քառակուսի ռազմատենչ Մարսի հետ: Այսինքն արտա և ներ-քաղաքական լարվածությունը ավելանալու է և հասնելու է գագաթնակերին երբ Արեգակը լարված տաու քառակուսի առաջացնի Սատուրնի և Ուրանի հետ՝օգոստոսի 3-7 առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ես այստեղ այլևս չեմ անդրադառնա Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվելու քարտեզին:
Պարզապես կներկայացնեմ Ալեն Սիմոնյանի աստղային քարտեզը Հայաստանի երրորդ հանրապետության քարտեզի համադրուությամբ:

Որպեսզի պարզ լինի անհամատեղելիության աստիճանը: Նախ Ալենի Սատուրնը միացած է ՀՀ Արեգակին՝ որը խորհրդանշում է երկրի փոքրացումը և անկախության սահմանափակումը: Մյուս կողմից՝ Ալենի Արեգակը հայտնվել է ՀՀ ամենամութ ու սև միության վրա՝ Հյուսիսային հանգույց, Սև Լուսին և Նեպտուն, որն ուժեղցնում է պետության ստեղծման պահից ներդրված բացասական և կործանարար ծրագրերը: Ալենի Լուսնային հանգույցների գիծը գնում է ՀՀ քարտեզի ամենաանբարենպաստ պետություն-ժողովուրդ հակադրման գծով, որը խորացնելու է քաղաքական ճգնաժամը…

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ այս ժամանակահատվածի բարդությունը կայանում է նաև բոլոր բարձրագույն մոլորակների հետընթաց լինելու մեջ, որը խորհրդանշում է այնպիսի բարդ ու անլուծելի հարցերի ի հայտ գալը, որոնց ստիպված կլինեն դեռ երկար անդրադառնալ և ճգնաժամային էքստրեմալ իրավիճակները մշտապես կրկնվելու են:
Ութերորրդ ԱԺ քարտեզը ընդհանուր առմամբ համահունչ է ՀՀ հիմնադրման քարտեզի հետ: Մտահոգիչ է միայն Մարս մոլորակի միությունը ՀՀ Յուպիտերի հետ՝ որը պայթյունավտանգ իրադրություն է ստեղծելու մեր պետության համար: Ու հատկապես սեպտեմբերին, երբ Մարսը կմիանա ՀՀ Արեգակին:
Առայժմ այսքանը», – գրել է նա: