գլխավոր Աշխարհ Մեծ Բրիտանիայում հոգևորականը կարել է բերանը կլիմայական խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում հոգևորականը կարել է բերանը կլիմայական խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար (տեսանյութ)

Բրիտանացի հոգևորական Թիմ Հյուիսը կարել է բերանն՝ այդպիսով իր բողոքը հայտնելով կլիմայական փոփոխությունների խնդրի՝ Ռուպերտ Մերդոքին պատկանող լրատվամիջոցներում ոչ բավարար լուսաբանման պատճառով:

Ինչպես գրում է Корреспондент-ը, 71-ամյա հոգևորականը բերանը կարել է Լոնդոնում գտնվող News Corporation հոլդինգի շենքի մոտակայքում: Հոլդինգը պատկանում է ամերիկացի մեդիամագնատին:

«Կարում եմ բերանս, որպեսզի ցույց տամ այն սարսափելի և դաժան քաոսը, որոնք աշխարհին բերել են Մերդոքի գործողությունները և խորհրդանշականորեն տեսանելի դարձնել իրականությունը: Այսօր աշխարհում անթիվ մարդիկ զրկված են ձայնի իրավունքից և տառապում են կլիմայական արտակարգ պայմանների պատճառով»,- նախապես մեկնաբանել է հոգևորականը:

Նրա խոսքով՝ Մերդոքը տասնամյակներ շարունակ հերքում է կլիմայի փոփոխության խնդիրն ու այդ հարցում ազդում կառավարության վրա:  

News Corporation-ի կազմում ընդգրկված են Wall Street Journal, Times, Sun և New York Post թերթերը և մի շարք այլ ընկերություններ:

Զգուշացում: տեսանյութում կան անհանգստություն պատճառող կադրեր: