գլխավոր Միջազգային Ամերիկացի սենատորը վարակվել է կորոնավիրուսով՝ չնայած ամբողջովին պատվաստված լինելուն

Ամերիկացի սենատորը վարակվել է կորոնավիրուսով՝ չնայած ամբողջովին պատվաստված լինելուն

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը վարակվել է կորոնավիրուսով, թեև ամբողջովին պատվաստվել էր «Քովիդ-19»-ի դեմ:

Այս հաղորդում է NBC News-ը՝ նշելով, որ Գրեհեմի հիվանդությունը կարող է որոշակի քաղաքական հետևանքներ ունենալ, քանի որ «որոշակի օրենքներում փոփոխություններ սահմանելու համար անհրաժեշտ է հաղթահարել 60 ձայնի շեմը, և կարևոր է յուրոքանչյուր ձայն»:

Սակայն ինչպես ամերիկյան լրատվամիջոցները նշում են, դա միակ խնդիրև չէ. սենատորն անցյալ շաբաթվա ողջ ընթացքում իր գործընկերների հետ ճաշարան է այցելել առանց դիմակի:

Հեռուստաընկերությունը չի հայտնել, թե որ պատվաստանյութն է ստացել սենատոր Գրեհեմը, և թե կորոնավիրուսի որ հիմնամանրէն է հայտնաբերվել նրա մոտ: