գլխավոր Իրադարձային Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնության համար

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին եւ այլ երկրների առաջնորդներին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: Համապատասխան հայտարարությունը նա արել է իր Telegram-ալիքում։

Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իսպանիան օգնել են հենց սկզբից։ Նա նաև երախտագիտությամբ է նշել Իրանի, Կատարի, Խորվաթիայի և Ուկրաինայի իշխանություններին։

«Իմ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բարեկամ երկրներին և կազմակերպություններին, որոնք մեզ ցավակցություն են հայտնել, մեզ օգնելու պատրաստակամություն են հայտնել, որոնք մեզ օգնություն են ուղարկել։ Հուսով եմ, որ մենք շատ շուտով կհաղթահարենք այս ծանր շրջանը», – գրել է Թուրքիայի նախագահը։

Հուլիսի վերջին Թուրքիայի ողջ տարածքում անտառային հրդեհներ են բռնկվել։ Հրդեհը հասել է Անթալիայի տուրիստական նահանգ, մասնավորապես տուժել են հայտնի Բոդրում եւ Մարմարիս առողջարանները: Կրակի մեջ են հայտնվել ավելի քան 42 բնակավայրեր։ Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրետդին Կոջայի խոսքով՝ հրդեհների պատճառով ավելի քան 400 մարդ Է տուժել: