գլխավոր Իրադարձային Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին

Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին

Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին ու կրակոցներ արձակած անձանց։

Նշվում է, որ հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ է հնչել, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են լսվում։ Ոստիկանները տեղում հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։

Պարզվել է, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1 հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։

Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։

Կրակողը բերման ենթարկվածների թվում է եղել։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։

Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։