գլխավոր Միջազգային Մենք Ձեր կողմից ենք. Բայդենից հետո Տիխանովսկայային ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետը

Մենք Ձեր կողմից ենք. Բայդենից հետո Տիխանովսկայային ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետը

Լոնդոնում կայացել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը, գրում է news.yahoo.com-ը:

Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարը խոստովանել է, որ ուրախ է հանդիպել ընդդիմադիրի հետ: Նա աջակցություն է հայտնել նրան, ինչպես նաև «քաղաքացիական հասարակությանը և ժողովրդավարությանը Բելառուսում»:

«Մենք հստակ Ձեր կողմից ենք: Մենք ակտիվորեն աջակցում ենք Ձեր արածին», – ասել է Ջոնսոնը:

Հուլիսի 18 -ին Տիխանովսկայան ժամանել է ԱՄՆ, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Բելառուսում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերի հետ: