գլխավոր Աշխարհ Սերբիայի նախագահն առաջարկել է իրեն ստուգել ստի դետեկտորի միջոցով

Սերբիայի նախագահն առաջարկել է իրեն ստուգել ստի դետեկտորի միջոցով

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտորի թեստ անցնել: Քաղաքական գործիչը պատրաստ է պոլիգրաֆիայի ենթարկվել՝  մաֆիայի հետ կապերի կասկածների պատճառով, գրում է lenta.ru-ն:

«Ինձ համար անհավանական պատմություն է, երբ բոլորը գիտեն, որ Չեռնոգորիայում հայտնված և կազմակերպված այս հանցավոր խումբը կատարել է Սերբիայի ժամանակակից պատմության ամենասարսափելի հանցագործությունները: Միևնույն ժամանակ, ԶԼՄ -ները քարոզչություն են իրականացնում՝  մեղադրելով մեզ այս մարդկանց հետ կապերի համար, և դուք դա լսում եք օրերով, հինգ օր լսում եք ստոր ստերը», – մեջբերում է աղբյուրը նախագահի խոսքը:

Վուչիչը հավելել է, որ ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը նույնպես պատրաստ է պոլիգրաֆի թեստ անցնել: