գլխավոր COVID-19 Ուզբեկստանի նախագահը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս աշխատանքից հեռացնել չպատվաստված...

Ուզբեկստանի նախագահը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս աշխատանքից հեռացնել չպատվաստված անձանց

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս աշխատանքից հեռացնել չպատվաստված աշխատակիցներին, հայտնում է EADaily-ն:

Այս օրենքով փոփոխություն է արվել երկրի աշխատանքային օրենսգրքում, համաձայն որի, եթե աշխատողը հրաժարվում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում (առողջական նկատառումներով հակացուցումների բացակայության դեպքում) կանխարգելիչ պատվաստում կատարելուց, ապա գործատուն իրավունք ունի նրան թույլ չտալ աշխատել:

 Ուզբեկստանում հուլիսի 17-ից որոշ կատեգորիաների քաղաքացիների համար ներդրվել է պարտադիր պատվաստում: Նրանք բժշկական և կրթական հաստատությունների, տրանսպորտային ընկերությունների, մանրածախ առևտրի կետերի և մի շարք այլ ոլորտների աշխատակիցներ են: