գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ն սկսել է «սառը պատերազմից» ի վեր ծովային ամենամեծ զորավարժությունները

ԱՄՆ-ն սկսել է «սառը պատերազմից» ի վեր ծովային ամենամեծ զորավարժությունները

Միացյալ Նահանգները սկսել է LSE 2021 (Large Scale Exercise 2021) գլոբալ ինտեգրված ծովային զորավարժությունները՝ հիմնական ռազմանավերի և դեսանտային ուժերի կիրառմամբ, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերը:

Ինչպես նշում է military.com-ը, LSE 2021 զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 16-ը, «հիմնված են թշնամու ուժերին մարտահրավեր նետելու համաշխարհային հակադրության սցենարի վրա»: 

Նշվում է, որ LSE 2021-ն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ամենամեծ զորավարժություններն են «սառը պատերազմից» ի վեր: Այս մասշտաբի վերջին վարժություններն անցկացվել են 1981 թվականին: 

Զորավարժությունները պետք է հակառակորդներին ցույց տան միաժամանակ մի քանի պատերազմական թատերաբեմերում համակարգված գործողություններ իրականացնելու ԱՄՆ ռազմածովային նավատորմի գլոբալ հնարավորությունները: 

Ինչպես նշվում է ամերիկյան ռազմական հրատարակությունների կողմից, վերջին 40 տարվա ընթացքում խոշորագույն գլոբալ ինտեգրված զորավարժությունները պետք է ցույց տան Ռուսաստանին և Չինաստանին, որ Միացյալ Նահանգները կարող է միաժամանակ պատասխանել ագրեսիային մի քանի ճակատներում, ներառյալ Սև ծովը, Արևելյան Միջերկրականը, Հարավչինական և Արևելաչինական ծովերը: