գլխավոր Աշխարհ Իրանի նոր նախագահը խոստացել է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահը խոստացել է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է իր պաշտնում պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար, որոնք սահմանված են Թեհրանի դեմ: Այդ մասին նա հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի հաստատման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- ասել է Ռայիսիին:

Նրա խոսքով՝ «բյուջեի պակասուրդ, ներդրումային շուկայի կայունացում, աշխատանք կորոնավիրուսի սպառնալիքների դեմ և բնակչությանը ջրով և էլեկտրականությամբ ապահովում. սրանք այն գլխավոր խնդիրներն են, որոնք անհրաժեշտ է շտապ լուծել»:

«Ժողովրդի պահանջն ընթացիկ իրավիճակի փոփոխումն է»,- հավելել է քաղաքական գործիչը:

Երեքշաբթի Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռայիսիի հաստատման արարողությունը: Արարողության ժամանակ երկրի հոգևոր առաջնորդն ու գերագույն ղեկավար Ալի Խամենեին հաստատել է նոր նախագահին:

Պահպանողական քաղաքական ճամբարին պատկանող Ռայիսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հուլիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 17,9 մլն ձայնով (մոտ 62%):