գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։

ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ին տեղեկացնում են, որ  Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում վերանշանակել  Վահրամ Դումանյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանին։

Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը։