
Ապրիլյան պատերազմին զոհված Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը՝ Համիկ Սլոյանը, մեկնել է առաջնագիծ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Քյարամ Սլոյանի եղբայրը.
«Եղբայրս մեկնել է կամավոր, որպեսզի կանգնի հերոս տղերքի կողիքն»:
Նշենք, որ Համիկ Սլոյանն ամուսնացած է, նրա որդու անունն էլ կնքել են Քյարամ՝ ի պատիվ հորեղբոր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։