գլխավոր Իրադարձային Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Երեկ, օսգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։10-ից 09։15-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ 3-րդ մաս կոչվող թաղամասի թիվ 7 դպրոցի հարևանությամբ ջրատարի մոտ տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Արեն Հովսեփյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների և ստացված տվյալների՝ պարզվել է, որ նա իր կողմից վարվող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան կայանել է Նարեկացի 2-րդ փակուղու ճանապարհահատվածի թեք մասում, ապա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նկատել, որ ավտոմեքենան դանդաղ հետընթացով ընթանում է դեպի Նարեկացի փողոց։

Ա․ Հովսեփյանը վազել է ավտոմեքենայի մոտ և փորձել կանգնեցնել այն, սակայն չի կարողացել, և ավտոմեքենայով վրաերթի ենթարկվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։

Ըստ դատաբժշկի նախնական հայտնածի՝ դիակի արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: