գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը

Պլանային մարտական պատրաստության վարժանքների շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ստորաբաժանման զինծառայողները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Վարժանքի ղեկավարը Վյաչեսլավ Տերենտիևի խոսքով՝ մասնակիցների առջև դրվել է երեք տակտիկական առաջադրանք ՝ ականների պայթյունավտանգ խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնել և մարտի ժամանակ խոցված զրահամեքենայի տարհանում: Զինծառայողները հաղթահարել են հանձնարարված առաջադրանքները՝ ցույց տալով անձնակազմերի բարձր համերաշխությունը:

Վարժանքի ընթացքում լեռնային տեղանքում գտնվող ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են պայթուցիկ խոչընդոտով ավտոշարասյուները ծայրահեղ արագությամբ վարելու հմտությունները:

Մարտավարական դաշտում, հնարավորինս մոտ իսկական պայքարի պայմաններին, զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, և ԲՌԷՄ-Կ-ի օգնությամբ վերանորոգման մասնագետները վնասված մեքենաներն արագ տարհանել են դաշտային հավաքատեղի՝ հետագայում դրանց մարտունակությունը վերականգնելու նպատակով: 

Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 100 զինծառայող ներգրավված էր մարտական պատրաստությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։