գլխավոր Սպորտ Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։

Մեր բռնցքամարտիկը առավելության հասավ 5-0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:

Աղբյուր` ArmSport.am