գլխավոր COVID-19 Pfizer և Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները

Pfizer և Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները

Եվրոպական միության հետ կնքված վերջին պայմանագրով Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացրել են քովիդ հիվանդության դեմ իրենց պատվաստանյութերի գները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Pfizer-ի պատվաստանյութը, որը մինչ այժմ արժեր 15.5 եվրո, այժմ վաճառվելու է 19.5 եվրոյով: Moderna-ի մեկ չափաբաժինն այժմ վաճառվելու է $25.5 դոլարով, այն դեպքում, որ մինչ այժմ դրա գինը եղել է մոտավորապես 21 դոլար: Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, թե Եվրոպական միությունը, ինչպես եւ ծրագրում էր նախկինում, մինչեւ ամառվա վերջը պատվաստած կլինի իր բնակչության առնվազն 70 տոկոսին:

Միությունը մայիս ամսին տեղեկացրել էր, որ մինչեւ սեպտեմբերի վերջը նախատեսում է ստանալ ավելի քան մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: Գների բարձրացումների մասին Pfizer եւ Moderna ընկերություններից դեռեւս հնարավոր չի եղել ստանալ հավելյալ տեղեկություններ: