գլխավոր Աշխարհ Իտալիայում ավելի քան 800 անտառային հրդեհ է գրանցվել. տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ...

Իտալիայում ավելի քան 800 անտառային հրդեհ է գրանցվել. տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ (տեսանյութ)

Իտալիայի հարավում մոլեգնում են անտառային հրդեհները. առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել, հարյուրավոր զբոսաշրջիկներ տարհանվել են, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ Եվրոպայի հարավ-արևելքում վերջին տասնամյակների ամենասաստիկ շոգն է:

Պեսկարա քաղաքում տարհանվել է 800  մարդ: Ներկայում մեծագույն խնդիրը տաք քամին է, որը տարածում է կրակը:

Իտալիայի ազգային հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ անցած քսանչորս ժամում երկրում գրանցվել է ավելի քան 800 հրդեհ, 250-ը՝ Սիցիլիայում, 130-ը՝ Պուլիայում և Կալաբրիայում, 90-ը՝ Լացիոյում, 70-ը՝ Կամպանիայում:

Բացի այդ, անտառային հրդեհներ են Թուրքիայում, Իսպանիայում և Հունաստանում: