գլխավոր Միջազգային Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի մոտ 508 կմ երկարությամբ պատ՝ փշալարերով պատված

Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի մոտ 508 կմ երկարությամբ պատ՝ փշալարերով պատված

Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:

«Սահմանի համապատասխան հատվածը՝ մոտ 508 կմ, պլանավորվում է փակել 4 մետրանոց պատով, որը պատված կլինի մետաղական ցանցով՝ մակերեսին ունենալով փշալարեր»,-նշել է նա:

Բելառուսի և Լիտվային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 680 կմ է:

Սահմանին նախատեսված պատն այնպես է փշալարերով պատված լինելու, որ այն հեշտությամբ հաղթահարել չլինի: Դրա համար անհրաժեշտ կլինեն հատուկ գործիքներ: Նախնական հաշվարկներով՝ ինժեներական կառույցի համար անհրաժեշտ կլինի 152,5 մլն եվրո: Աշխատանքները կարող են տևել մեկ տարուց մինչև 2 տարի: