գլխավոր Աշխարհ Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարկվել. կան զոհեր

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարկվել. կան զոհեր

Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 22 ռուսաստանցիների օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել:

Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ 4 ռուս զոհվել է, իսկ 5-ը՝ ստացել  վնասվածքները: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ: Վնասվածք ստացած ռուս զբոսաշրջիկներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: