գլխավոր Աշխարհ Մոտ 500 հյուր, ավելի քան 200 հոգանոց սպասարկող անձնակազմ. Օբաման համավարակի ֆոնին...

Մոտ 500 հյուր, ավելի քան 200 հոգանոց սպասարկող անձնակազմ. Օբաման համավարակի ֆոնին պատրաստվում է մեծ շուքով նշել 60-ամյակը (լուսանկարներ)

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը մտադիր է հոբելյանի կապակցությամբ մոտ 500 հյուր կանչել իր առանձնատուն:

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, Օբաման օգոստոսի 4-ին կդառնա 60 տարեկան, ինչի կապակցությամբ Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը պատրաստվում է մեծ խնջույք կազմակերպել:

Սակայն ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր իրավիճակի և խիստ սահմանափակումների ֆոնին մոտ հինգ հարյուր հյուրի փաստը դժգոհության ալիք է բարձրացրել:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման հյուրերից 475-ին արդեն որոշել է. նրանց թվում են Օփրա Ուինֆրին, Ջորջ Քլունին, Սթիվեն Սփիլբերգը: Բացի այդ, հյուրերին սպասարկելու է ավելի քան 200 հոգանոց անձնակազմ:

Բոլոր հյուրերը պետք է COVID-ի թեստ հանձնեն և պատվաստված լինեն, իսկ երեկույթը կանցկացվի դրսում:

Բայց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Քոլինզը CNN-ի եթերում նախազգուշացրել է, որ պետք է խուսափել մեծ խնջույքներից: