գլխավոր Գլխավոր Ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը՝ տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացելով Երասխում և...

Ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը՝ տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացելով Երասխում և Կութի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
 
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
 
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։