գլխավոր Իրադարձային Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից...

Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից (լուսանկար)

Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է Copernicus Sentinel-3 առաքելության շրջանակում արված լուսանկար, որը տիեզերքից ցույց է տալիս Թուրքիայում այս օրերին մոլեգնող սաստիկ անտառային հրդեհներից առաջացած ծուխը:

Լուսանկարն արվել է հուլիսի երեսունին: Դրանում երևում է՝ ինչպես է Թուրքիայի հարավային ափը պատուհասած հրդեհների ծուխը վեր բարձրանում:

Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:

Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ: