գլխավոր Աշխարհ Զելենսկիին «բռնացրել» են Կիևի սուպերմարկետներից մեկում գինի գնելիս. որոշ օգտատերեր կասկածի տակ...

Զելենսկիին «բռնացրել» են Կիևի սուպերմարկետներից մեկում գինի գնելիս. որոշ օգտատերեր կասկածի տակ են առել լուսանկարում պատկերված անձի ինքնությունը (լուսանկար)

Ֆեյսբուքյան օգտատեր Կոնստանտին Լևոշկոն պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նկատել է Կիևի Le Silpo սուպերմարկետում գինի գնելիս:

Ինչպես նշում է mk.ru-ն, Լևոշկոն սոցիալական ցանցում տարածել է դրամարկղի մոտ հերթ կանգնած անձի նկարը. տղամարդը բավականին նման է Ուկրաինայի նախագահին: Սակայն դիմակի պատճառով նրա ամբողջ դեմքը չի երևում:

Մեկնաբանություններում Լևոշկոն ավելացրել է, որ Զելենսկին գնել է երեք շիշ գինի, և որ «թիկնապահները շատ վախեցած են եղել»: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր կասկածել են, որ լուսանկարում իսկապես Ուկրաինայի նախագահն է: