գլխավոր Սպորտ Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզչական անձնակազմն աշխատանքից հեռացվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում ձախողման...

Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզչական անձնակազմն աշխատանքից հեռացվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում ձախողման պատճառով

Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան աշխատանքից ազատել է այս մարզաձևի ազգային հավաքականի մարզչական անձնակազմին՝  Տոկիոյի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթ ունենալու պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը:

Ֆեդերացիան կայացրել է որոշում, ըստ որի՝ աշխատանքից ազատվել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսլան Մաշուրենկոն, ինչպես նաև նրա օգնականներ Էլխան Մամեդովը, Նազիմ Հուսեյնովը և Մեհման Ազիզովը:

«Ձյուդոյի ազգային հավաքականի անհաջող ելույթների պատճառով ամբողջ մարզչական անձնակազմն ազատվել է աշխատանքից: Ավագ մարզիչ, ուկրաինացի Ռուսլան Մաշուրենկոն և նրա բոլոր օգնականներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից», – ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Բացի այդ, ֆեդերացիայի որոշմամբ, բարձր աշխատավարձով ձյուդոյիստների աշխատավարձերը կվճարվեն համապատասխան արդյունքների համաձայն, որոնք նրանք ցուցադրել են միջազգային հեղինակավոր մրցումներում վերջին երկու տարվա ընթացքում: