գլխավոր Իրադարձային Ժամանակն է՝ Արևմուտքը հստակ ճանապարհային քարտեզ սահմանի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության...

Ժամանակն է՝ Արևմուտքը հստակ ճանապարհային քարտեզ սահմանի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար. Ուկրաինայի ԱԳ նախարար

ԱՄՆ-ն և Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները պետք է հստակ ճանապարհային քարտեզ սահմանեն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար:  Նման կարծիք է հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան Foreign Affairs ամսագրի համար հոդվածում, որի թարգմանությունը երկուշաբթի հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ կայքում:

«Ուկրաինայի դեպքում դա առաջին հերթին վերաբերում է արևմտյան աշխարհում մեր պետության տեղի ինստիտուցիոնալացմանը: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ու եվրոպացի դաշնակիցները հստակ ճանապարհային քարտեզ սահմանեն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար», – ասել է նա:

Կուլեբան համոզված է, որ 2014 թվականի հեղաշրջումից հետո ուկրաինացիները «արդեն անդառնալիորեն փոխել են երկրի հետագիծը» և այժմ առաջնորդվում են միայն արևմտյան կառույցներով:

««Ընդհանուր խորհրդային անցյալի» գաղափարը, որն արդեն կորցնում է ժողովրդականությունը ավագ սերունդների մոտ, նրանց համար գրեթե ոչ մի արժեք չունի», – ասել է Կուլեբան: