գլխավոր Իրադարձային Թուրքմենստանի նախագահն անձամբ փորձարկել է նորագույն գերձայնային օդանավը (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահն անձամբ փորձարկել է նորագույն գերձայնային օդանավը (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ռազմական ինքնաթիռ է փորձարկել: Ինչպես ներկայացնում է Tengrinews.kz կայքը, նոր ռազմական ինքնաթռիների կայանատեղի հասնելուց առաջ երկրի ղեկավարն առավոտյան մարմնամարզությամբ է զբաղվել, այնուհետև հեծանվային զբոսանքի գնացել:

Այնուհետև Թուրքմենստանի առաջնորդն օդաչուի հատուկ հանդերձանք է հագել և սկսել փորձնական թռիչքը: Նշվում է, որ հաշված վայրկյանների ընթացքում նրա ղեկավարած ինքնաթիռը հավաքել է անհրաժեշտ բարձրությունը, ապա որոշակի մանևրներ է կատարել:

Աղբյուրի տվյալներով` Բերդիմուհամեդովի ղեկավարած գերձայնային ինքնաթիռը համալրված է ժամանակակից տուրբոռեակտիվ շարժիչներով: Օդանավի թռիչքի հեռավորությունը կազմում է 2000 կմ, առավելագույն բարձրությունը` 13 700 մետր: