գլխավոր Իրադարձային Մարգարիտա Սիմոնյան․ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտությունում պետք է պաշտպանի իր շահերը

Մարգարիտա Սիմոնյան․ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտությունում պետք է պաշտպանի իր շահերը

«Комсомольская Правда»-ի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ խոսել է ստեղծված ծանր ու խճճված իրավիճակի մասին, որում հայտնվել է Ռուսաստանն Անդրկովկասում։

Դմիտրի Ստեշին
– Ռուսաստանն այս հակամարտությունում գտնվում է շատ բարդ իրավիճակում: Նա ունի երեք ուղղություն, որոնցից յուրաքանչյուրում անհրաժեշտ է ինչ-որ ընտրություն կատարել, ինչպես բարդ քվեստում։

Առաջինը դաշնակցային հարաբերություններն են Հայաստանի հետ և Գյումրիում տեղակայված ռազմաբազան: Միևնույն ժամանակ, Հայաստանում այժմ արևմտամետ ղեկավարություն է: Նաև Ռուսաստանը լավ, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ: Ի՞նչ պետք է անենք: Ի՞նչ ասել Երևանին ու Բաքվին, ու՞մ կողմը կանգնել:

Մարգարիտա Սիմոնյան․
– Ռուսաստանը պետք է պաշտպանի իր շահերը: Դրանով առաջնորդվի։ Ռուսաստանի շահերը կայանում են նրանում, որ 1. Պատերազմըդադարեցվի։ 2. Թուրքիան դուրս գա Հարավային Կովկասից: 3. Ադրբեջանը չդառնա Թուրքիայի նահանգ, ինչպես Էրդողանը մեզ հստակ ակնարկում է: 4. Հայաստանն ունենառուսամետ ուղղվածություն: Կամ գոնե՝ոչ հակառուսական: Դե, գոնե սկզբի համար կարելի էր վերադարձնել ռուսական ալիքների հեռարձակումը:

Այս բոլոր նպատակները երկար և համակարգված աշխատանք են ենթադրում: Բայց ինչ-որ պահի պետք է չէ՞այս ամենով զբաղվել:

 
Դմիտրի Ստեշին․
-Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է պատերազմել (կամ, միգուցե, արդեն գաղտնի կռվում է) Ադրբեջանի կողմից՝ մեր դաշնակցի դեմ, որին մենք պարտավոր ենք օգնություն ցույց տալ: Եվ արդյունքում ստանալ կոնֆլիկտՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ, որն, ի դեպ, ունի շահեր Ղրիմում, Կովկասում և նույնիսկ Թաթարստանում: Ի՞նչ պետք է անենք այս պարագայում՝ հաշվի առնելով Թուրքիայում մեր ատոմակայանի կառուցումը, զբոսաշրջիկներին և «Կապույտ հոսք» գազատարը:

Մարգարիտա Սիմոնյան․
-Թուրքիային պետք է զսպել: Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա նա չի էլ հասցնի անգամ աչքը թարթել, երբ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնա: Միայն հիմարը կարող է այդքանը չհասկանալ։

Դմիտրի Ստեշին
-Մոսկվայում և Կրասնոդարի երկրամասում ապրում է մեծ հայկական համայնք(սփյուռք), իսկ ադրբեջանական առևտրային բիզնեսն ամբողջ երկրում է: Ամռանը՝ ղարաբաղյան հակամարտության առաջին սրման ժամանակ, մենք արդեն տեսել ենք «ծիրանային պատերազմը» Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների միջև: Ի՞նչ սպասել հիմա: Ու՞մլոյալկլինեն Ռուսաստանում բնակվող հայերը, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Ինչպե՞ս պետք է իրենց պահեն Ռուսաստանի իշխանությունները:

Մարգարիտա Սիմոնյան․
– Կրասնոդարի երկրամասի հայերը կապ չունեն այն բանի հետ, որը դուք անվանում եք սփյուռք: Ես ինքս այնտեղից եմ և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Այդ մարդիկ ապրում են այնտեղ կա՛մ Եկատերինա թագուհու հրավերի ժամանակներից, կա՛մ, ինչպես իմ նախնիները, ովքեր 19-րդ դարում եկել են ադլերյան հողեր, որոնք դատարկ էին Կովկասյան պատերազմից հետո: Այդ մարդիկ բոլորովին այլ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ: Քանի որ Ռուսաստանը մեր հայրենիքն է: Կուբացի հայերի մեծ մասը երբևէ նույնիսկ չի եղել Հայաստանում: Իհարկե, աշխարհի բոլոր հայերը, այդ թվում`ես, այժմ շատ մտահոգված են կատարվածով, բոլորի սիրտը արյունով է լցվում: Բայց, հավատացեք, ռուսաստանցի հայերը ոչ մի իրավիճակում փողոցային մարտեր չէին կազմակերպի Մոսկվայում: Սրանք երեկ եկած երիտասարդներ են, որոնց, ցավոք, ավագ սերունդը չի սովորեցրել՝ ինչպես իրենց դրսևորել, եթե հյուրիկարգավիճակում ես: Այս իրավիճակում Ռուսաստանը պետք է միայն պահանջի հետևել իր սեփական օրենքներին,այդ թվում՝ միգրացիոն: