գլխավոր Իրադարձային Ազգային ժողովի նախագահ չընտրվեց` տառասխալ կար քվեաթերթիկում

Ազգային ժողովի նախագահ չընտրվեց` տառասխալ կար քվեաթերթիկում

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները քիչ առաջ ԱԺ նախագահ էին ընտրում։ Հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունն ընդհատվել է։

«Ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։ Ուստի նոր քվերակություն կլինի»,–ասաց Բաբայանը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց ԱԺ լրացուցիչ նիստ գումարել, այսինքն` ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։

ԱԺ պատգամավորները կրկին գնացին ընդմիջման մինչև քվեարկության վերջը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ–ն առաջարկել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» դաշինքը` Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»–ը` Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են։