գլխավոր Իրադարձային Փաշինյանի գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը. Տոկաևը շնորհավորել է վարչապետին

Փաշինյանի գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը. Տոկաևը շնորհավորել է վարչապետին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը ձեր ուղեգծի լայն աջակցության վառ վկայությունն է։ Այն ուղղված է հասարակության մեջ կայունության, միասնության ու համերաշխության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը», – նշված է Տոկաևի շնորհավորական ուղերձում:

Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: