գլխավոր Իրադարձային Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների...

Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր. Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներին

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նոր հոդված է հեղինակել վերակառուցման տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և խորհրդային տարիներին դրա կարգավորման հնավարորությանը: Հոդվածը հրապարակվել է Россия в глобальной политике ամսագրում:

«Հակամարտության արմատները հին են, այն ժամանակ խնդիրը պարզ լուծում չուներ և հիմա էլ չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ այն կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով: Երկրի ղեկավարությունը միասնական կարծիք ուներ. դա անթույլատրելի է»,- իր հոդվածում նշել է Գորբաչովը:

Վերջինս հավելել է, որ իր կարծիքով` «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածության ձեռքբերումը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը նրանց օգնելն է իրավիճակի կարգավորման, մասնավորապես` տնտեսական խնդիրների լուծման հարցում»: «Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- շեշտել է Գորբաչովը:

Նրա խոսքով`«Հայաստանի և Ադրբեջանի ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ մտավորականությունը չկարողցան համաձայնության կամ երկխոսության հասնելու ճանապարհ գտնել, և նրանց հետին պլան մղեցին ծայրահեղականները»: Այս մասին գրելով` Գորբաչովը հիշատակել է 1988 թվականի Սումգայիթի ջարդերը` նշելով, որ «կոտորածը կանգնեցնելու համար,  ստիպված էին գործարկել զինված ուժերը»: