գլխավոր Իրադարձային Գնել Սանոսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

Գնել Սանոսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Փաստաթղթում նշված է, որ Սանոսյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է`ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ լուրերի` Սանոսյանը կնշանակվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Իսկ նրա փոխարեն Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: