գլխավոր Իրադարձային Նոր նախարարներ ու փոխվարչապետ. Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկներ է ներկայացրել

Նոր նախարարներ ու փոխվարչապետ. Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Տեղեկությունը հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները, իսկ Նարեկ Մկրտչյանն այսօր ազատվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։